«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ինտերնետ կայքի տնօրինության աշխատակիցներին ազատել են աշխատանքից Գեբելսից մեջբերումներ անելու համար

Ինտերնետ կայքի տնօրինության աշխատակիցներին ազատել են աշխատանքից Գեբելսից մեջբերումներ անելու համար
28.01.2014 | 15:58

ВГТРК-ի ինտերնետ կայքի տնօրինությանն ազատել են աշխատանքից Ֆեյսբուքում, ''Вести.ru''-ի էջում Յոզեֆ Գեբելսից մեջբերումներ անելու համար: ''Вести.ru''-ի աշխատակիցները Գեբելսի խոսքերը տեղադրել էին «Մեծերի խոսքը Լենինի մասին» նախագծի էջում, որը Լենինի մահվան 90-ամյակի նախապատրաստությանն էր նվիրված:

Որոշ ժամանակ անց Գեբելսի խոսքերը հեռացվել էին, սակայն դրանք պահպանվել էին google-ում, իսկ լրագրող Արկադի Բաբչենկոն դրանք տեղադրել էր իր բլոգում:

Երրորդ Ռայխի ժողովրդական կրթության և գիտության նախարարի դիմանկարը մեծերի պատկերասրահում տեղադրված էր Ալբերտ Էյնշտեյնի և Սերգեյ Եսենինի դիմանկարների միջև:

Սեղմելով դիմանկարը՝ հնարավոր է իմանալ, որ Գեբելսը Լենինին անվանել է ռուս մեծագույն մարդ և համարել, որ նա «ցանկացել էր ժողովրդին ցույց տալ ճիշտ ճանապարհը»:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ